1զոհ, 6 վիրավոր՝ պայթյուն Հրազդան ՋԷԿ-ում

Երեկ «Հրազդան» ՋԷԿ–ին պատկանող ձուլարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կա մեկ զոհ, տուժած անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Եվս չորս տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նրանք տեղափոխվել են «Հրազդան» ԲԿ։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վիրավորներից 2-ի ոտքերը եղել են անդամահատված։ Դեպքի հանգամանքերը պարզվում են։