Հայաստանի էներգետիկան՝ ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում

Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Հարրի Քամյանի հետ: Նրանք քննարկել են Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը միտված համագործակցությունը՝ «ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսին է էներգետիկ ոլորտը»:

Շատ հետաքրքիր ձևակերպում է տրված։ Ստացվում է, որ ԱՄՆ-ն այլևս ուղիղ տեքստով է ասում, որ ՀԱԷԿ-ը ամեն կերպ փակելու նրանց հետաքրքրությունը Հայաստանի «դիմակայունությունը» բարձրացնելն է, որը դրսևորվում է «մենակ թե ոչ Ռուսասատնի ներկայությամբ» սկզբունքով։

Այս հանիպմանը հաջորդել է նաև Գնել Սանոսյանն ու ՌԴ դեսպանի հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարացման հետ կապված հարցը։ Հայաստանի ատոմակայանը շարունակում է մնալ աշխարհաքաղաքական առևտրի կետերից մեկը։ Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Հարրի Քամյանի հետ: Նրանք քննարկել են Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը միտված համագործակցությունը՝ «ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսին է էներգետիկ ոլորտը»:

Շատ հետաքրքիր ձևակերպում է տրված։ Ստացվում է, որ ԱՄՆ-ն այլևս ուղիղ տեքստով է ասում, որ ՀԱԷԿ-ը ամեն կերպ փակելու նրանց հետաքրքրությունը Հայաստանի «դիմակայունությունը» բարձրացնելն է, որը դրսևորվում է «մենակ թե ոչ Ռուսաստանի ներկայությամբ» սկզբունքով։

Այս հանդիպմանը հաջորդել է նաև Գնել Սանոսյանն ու ՌԴ դեսպանի հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարացման հետ կապված հարցը։ Հայաստանի ատոմակայանը շարունակում է մնալ աշխարհաքաղաքական առևտրի կետերից մեկը։