Ipsos-ի հարցման տվյալներով՝ Հարիսն առաջ է անցել Թրամփից․ Reuters

ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը, հարցումների համաձայն, առաջ է անցել նախկին նախագահ Դոնալդ Թրամփից։ Reuters գործակալությունը, վկայակոչելով Ipsos-ի հարցման արդյունքները, նշել է, որ Հարիսը ստացել է ձայների 42%-ը, իսկ Թրամփը՝ 37%-ը։

Ընդ որում դեմոկրատների թեկնածուն հանրապետականից առաջ է անցել Արիզոնա, Ջորջիա, Միչիգան, Նևադա, Հյուսիսային Կարոլինա, Փենսիլվանիա և Վիսկոնսին նահանգներում, որտեղ ավելի լարված ընտրություններ են սպասվում:

Հարցվածների 4%-ը պաշտպանել է անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի Կրտսերին: