Մեղադրել պետք է դասալիք, անհայրենիք այսօրվա իշխանություններին, որոնք ի վիճակի չեն պահել մեր հայրենիքի սահմանները։

Մեղադրել պետք է դասալիք, անհայրենիք այսօրվա իշխանություններին, որոնք ի վիճակի չեն պահել մեր հայրենիքի սահմանները։ Այո, իմ հրամանով է թշնամին դարձել թիրախ Հայկական զինված ուժերի համար։ Ինձ համար անընդունելի է տեսնել, թե ինչպես են գերեվարվում իմ պետության քաղաքացիները, իմ զինվորները։ Դուք պատրաստ եք ձեր ամուսնուն, կնոջը, ծնողներին կամ երեխաներին տեսնել գերության մեջ թշնամու ճիրաններում։ Բնականաբար, յուրաքանչյուր հայենակիցի պատասխանը կլինի՝ ոչ։

Հարցրե՞լ եք արդյոք այսօրվա իշխանություններին, թե ինչպե՞ս են վերաբերվում այս տեսակետին։ Որոնց համար մեր գերեվարված զինվորները արդեն իսկ արժեք չունեն։ Այո, այսպիսի բաների մասին է պետք մտածել, սիրելի հայրենակիցներ։ Եթե ոչ, համոզված եմ, որ տարիներ անց մենք կխոսենք մեր հայրենիքի մասին անցյալով և մեր հիշողությունների մեջ։

Մեր ապագան կախված է մեր գործողություններից ու հավատից։ Պետք է պահպանենք մեր ինքնությունը, արժանապատվությունն ու հայրենիքը, որ մեր սերունդները ապրեն ազատ և խաղաղ հողում։ Միայն համախմբված ուժերով և անկոտրում հավատով կարող ենք երաշխավորել մեր երկրի անվտանգությունը և առաջընթացը։