Քաղաքապետարանում էլ են ազատվում ընդդիմախոսներից

Արդեն խոսել ենք այն մասին, որ ՔՊ-ն ակնհայտ քարոզարշավի մեջ է ու բացի մարզային այցերից՝ նաև հերթով մաքրում է իր ընդդիմախոսների շարքերը։ Այսպես, քաղաքապետարանում մանդատից զրկել են հատկապես «կծու» խոսող ավագանու անդամներին։

Հետաքրքական է, որ ՔՊ-ն մանդատից զրկում է հատկապես Գրիգոր Երիցյանին, որը Հայկ Մարությանի ղեկավարած «Ազգային առաջընթաց» խմբակցության ու նոր ձևավորված «Նոր ուժ» կուսակցության կենտրոնական դեմքերից է։ Ու այս ամենն այն համատեքստում, որ մամուլը պարբերաբար գրում է Մարությանի՝ քաղաքական պայքարին ակտիվ մասնակցելու մասին՝ առաջիկա ընտրություններում։