Երրորդ համաշխարհային կլինի՞

Նիդեռլանդները, ի թիվս մի շարք այլ եվրոպական պետությունների, թույլ են տվել Ուկրաինային օգտագործել իրենց ռազմական տեխնիկան, այդ թվում՝ F-16 կործանիչները՝ Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար, քանի որ «Կիևն ունի ինքնապաշտպանության իրավունք»։

Այս ֆոնին՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերը մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ սկսել են «Օվկիանոս-2024» ռազմավարական զորավարժությունները, որոնք անցկացվելու են Խաղաղ և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսների, Միջերկրական, Կասպից և Բալթիկ ծովերի ջրերում։ Դրանցում ներգրավվելու է ավելի քան 90,000 զինվորական, ավելի քան 400 ռազմանավ, սուզանավ, ռազմածովային և օդատիեզերական ուժերի ռազմածովային ավիացիայի ավելի քան 120 ինքնաթիռ և ուղղաթիռ, շուրջ 7000 միավոր սպառազինություն, ռազմական և հատուկ տեխնիկա։

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, որ ՆԱՏՕ-ի զենքով իրենց տարածքին հարվածելը ուղիղ կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմ։ Բայց Արևմուտքն անսասան է՝ Ռուսաստանին թուլացնելու իր որոշման մեջ։