Հիմա էլ հունգարակա՞ն հարթակ

Հայաստանին ու Ադրբեջանին սեղանի շուրջ նստեցնելու հաջորդ նախաձեռնողը վերջինիս հետ գեր դրական հարաբերություններ ունեցող Հունգարինա է։ «Երևանյան երկխոսությանը» մասնակցող Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն ասել է, թե Հունգարիան կարող է աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն ավարտին հասցնելու գործընթացին՝ հաշվի առնելով իրենց ու Ադրբեջանի սերտ կապերը։  «Բուդապեշտը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրման վայր»։

Ու հետաքրքրական է, որ այս առաջարկին ևս Ադրբեջանը, որ պարբերաբար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին պրո-հայկական կողմնորոշում ունենալու մեջ էր մեղադրում, հիմա հաճույքով համաձայնելու է պրո-ադրբեջանական հարթակին։ Հո հիմար չե՞ն, իրենց օգուտներն են առաջ մղելու։