Իսկ Կիրանցում նոր դպրոց կկառուցեն

Ալելլուիա… Կառավարությունում էլ են հասկացել, որ Կիրանցի գործող դպրոցը մոտ է հայ-ադրբեջանական սահմանին ու որոշել են  0,6 հեկտար մակերեսով հողամասն ամրացվել է պետգույքի կառավարման կոմիտեին՝ Կիրանցի վարչական տարածքում դպրոց կառուցելու նպատակով։

Հիմա իշխանական քարոզիչները խոսում են այն մասին, թե բա «տեսե՜ք, վարչապետը հոգում է անվտանգության հարցը ու նոր դպրոց է կառուցում», բայց արի ու տես, որ Կիրանցում չկա գեթ մեկ կետ, որ թշնամու կողմից չի դիտարկվում։  Ու հետո, ո՞վ է թշնամուն բերել հասցրել Կիրանց, որ հիմա էլ նոր դպրոց կառուցելու անհրաժեշտություն առաջանա։

Բայց թող սազանդարները հոգեցնցվեն՝ իրենց վարչապետից։