ՔՊ-ում պատրաստվում են ընտրական պրոցեսների

Հոգենցնված էլ պատրաստվում են ընտրությունների։ Ու դա են փաստում ՔՊ-ի ամենատարբեր հանդիպումներն իրենց ակտիվի ու քաղաքացիների հետ, Նիկոլ Փաշինյանի այցերը մարզեր, Աննայի քաղաքական «վոյաժները»։ Մամուլն էլ պարբերաբար գրում է այդ մասին։

Դա է նաև փաստում այն, որ Ադրբեջանից էլ անընդհատ տեղեկություններ են գալիս այն մասին, որ Փաշինյանը ժամանակ է խնդրել, որ (թերևս վերընտրվի) պատրաստվի սահմանադրական փոփոխություններին, որոնք նախատեսվում է իրականացնել 2027-ին։

Լավ կլիներ, որ ընդդիմությունը ևս պատրաստվեր ընտրական պրոցեսներին, ու ոչ միայն հավաքների տեսքով։ Թե չէ Նիկոլի վերարտադրությունն անխուսափելի է։