Ինչ-որ մեկը հիշո՞ւմ է նրանց

Արցախի անկախության օրը և Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան տարեդարձը, ինչպես նաև Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը ևս մեկ անգամ հանրային մակարդակում բարձրացրին Բաքվում գերության մեջ գտնվող ռազմաքաղաքական ղեկավարների և հասարակ քաղաքացիների հարցը։ Հենց այդ օրերին Կարմիր Խաչը հրապարակեց, որ  Արցախյան բոլոր պատերազմների հետևանքով՝ անհայտ կորած է համարվում մոտ 1000 հայ։ Այդ օրերին նաև պարզ դարձավ, որ նրանց դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտված է, և գործը շուտով դատարան է ուղարկվելու։

Իսկ Բաքվից լավ լուրեր չեն գալիս։ Հայ գերիներին խոշտանգելու վերաբերյալ թաքուն զրույցները չեն դադարում։ Ու որքան էլ ՀՀ իշխանությունները պնդեն, թե հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, այսօր նրանց՝ մարդիկ, որ ավանդ ունեն Հայաստանի ու Արցախի կայացման հարցում, ոչ մեկ չի հիշում՝ առանց հատուկ առիթների։