Մոսկվայի մեկնված ձեռքը կսեղմե՞ն

Մենք նաև Մոսկվայի հետ չենք փորձում լուծել տարաձայնությունները ու գոնե հնարավորություն մնա ստանալու ռազմավարական գործընկերոջ աջակցությունը, երբ դրա անհրաժեշտությունն առաջանա։ Մոսկվան պարբերաբար է հաղորդում այն մասին, որ ուրախ կլինեն ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործում։

Այս մասով, իհարկե, առաջընթաց չկա, որովհետև Հայաստանն ամեն կերպ մերժում է որևէ երրորդ կողմի առկայությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում։

Բայց որոշակի մեղմացում հայկական կողմի հռետորաբանությունում նկատվում է։ Նկատվում է նաև մենք ամեն կերպ փորձում ենք օգտվել «պրո-ռուսական» տնտեսական կառույցներից։ Չէ՞ որ մեր բյուջեի պակասուրդը այն տեմպերով է մեծանում, որ միայն ՌԴ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների բարելավումը կարող է փրկել։ Թե չէ Արևմուտքի հույսին մնալով՝ արդեն տեսանելի է վշտալի պատկերը։

Այնուհանդերձ, չի կարող քաղաքականությունն անկախ լինել տնտեսությունից, ինչը, ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունները չեն հասկանում։