Ավելի քան 200 քառ․ կմ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր ՀՀ-ն չի դնում: Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովի պանելային քննարկմանը ու մի շարք սկանդալային հայտարարություններ արել։ Նրա խոսքով՝ գերիների ու անհետ կորածների հարցը հնարավոր է լուծել՝ միայն «խաղաղության» պայմանագրի ստորագրումից հետո։ Ասել է, որ Հայաստանը կունենա մոդուլյալ ատոմակայան, որը «շրջակա երկրների կողմից չի գնահատվի որպես սպառնալիք»։ Նա պատրաստ է Ադրբեջանին տալ «անցում»՝ նույն պայմաններով, ինչ Իրանը (երևի կարևորը ինքը լինի տվողը,-խմբ.)։ «Ավելի քան 200 քառ․ կմ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր ՀՀ-ն չի դնում»։ Ու ամեմասկանդալայինը։ «ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության և հետագա գոյության համար»,- հայտարարել է Փաշինյանը։