Միասին պայքարենք, և մեր ձայնը թող լինի այն ուժը, որին կլսեն բոլորը:

Սիելի քույրեր և եղբայրներ, Ժամանակն է բացել աչքերն ու խոսել մեր իրականության մասին: Կառավարությունն, որը կոչված էր պաշտպանելու մեր շահերը, այսօր կանգնած է մեր ժողովրդի ապագան վտանգի տակ դնելու եզրին: Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, փոխանակ մենք ուժեղ դաշնակիցներ ձեռք բերենք ու ամրապնդենք մեր դիրքերը, այս կառավարությունը միայն թուլացնում է մեր երկիրը՝ խայտառակ հայտարարություններով ու անհասկանալի քայլերով: Միթե մենք մոռացել ենք, թե ում հետ ենք գործակցում: Դաշնակից պետությունները, որոնք իսկապես պատրաստ են պաշտպանելու մեզ, այսօր տուժում են այս իշխանությունների քաղաքականությունից: Ամեն օրվա հետ մենք ավելի ենք մոտենում անկմանը: Երբ մենք լռում ենք, իրենք մեր անունից շարունակ հարվածում են մեր իսկ շահերին:

Այս ամենը չի կարող այլևս շարունակվել: Ժամանակն է մենք մտածենք, գործենք, և փոխենք այս թուլացող ընթացքը: Երկիրն ընկնում է, և միայն միասնական պայքարով կարող ենք կանգնեցնել այդ անկումը: Պետք է բարձրաձայնենք մեր մտահոգությունները, միավորվենք և պահանջենք պատասխանատվություն այս իշխանություններից: Մենք պետք է կրկին վերցնենք մեր ապագայի վերահսկողությունը: Միասին պայքարենք, և մեր ձայնը թող լինի այն ուժը, որին կլսեն բոլորը: Սա մեր երկիրն է, և մենք ունենք ուժն ու իրավունքը պայքարելու մեր շահերի համար: