Ինչի՞ է փորձում հասնել ԱՄՆ-ն

Ու հիմա, որքան էլ ամենատարբեր գործիչների բերանով ԱՄՆ-ն փորձի լոբբիինգ անել «խաղաղության» պայմանագիրը, Ալիևը շարունակում է իր «խորամանկ» խաղով բոլորից ստանալ այն ամենն, ինչ ուզում է։ «Ադրբեջանը չի ստորագրի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը Փաշինյանի առաջարկած ձևաչափով»,- արդեն իսկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ։ Ու սա այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելուց հետո (մեզ թույլ կտանք ենթադրել, որ վերջինս զանգել ու բողոքել է, թե Ադրբեջանը չի ուզում, «ձյաձյա ջան», համոզիր, էլի) Բլինկենը զանգում է Ալիևին ու բնականաբար քննարկում հայ-ադրբեջանական հարաբերությունները։ «Տարածաշրջանում արդեն խաղաղություն կա, բայց խաղաղության պայմանագրի համար կարևոր է, որ ՀՀ-ն վերջ դնի իր Սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին»,- ըստ հաղորդագրության այսպես է Ալիևը պատասխանլե Բլինկենին։ Ու այս լկտի վարքագծի վրա չի ազդում նույնիսկ մեդիա ճնշումը. The Guardian-ը օրերս հիշեցրել է 100,000 արցախցիների տեղահանումը ու գլոբալ խաղաղության կոչ անող Ադրբեջանին մեղադրում կեղծավորության համար։

Մեղադրել Ալիևին իր երկրի շահերը սպասարկելու համար, իհարկե, չի կարելի։ Բայց ի՞նչ ենք անում մենք՝ մեր երկրի շահերը գոնե ներկայացնելու համար։ Ճիշտ է, ոչինչ։ Իսկ ավելի ճիշտ տալիս ենք ամեն ինչ մեզնից ուզում են։