ՔՊ-ն շարունակում է պատրաստվել

Իսկ ՔՊ-ում իսկապես պատրաստվում են ընտրություններին։ Իրենց կարճ խելքով՝ նորարարություն են արել։ «ՔՊ-ում նոր ձևաչափ ենք ստեղծել՝ Աշխատանքային խումբ, որոնց թիվը 14-ն է, 10-ը մարզերում, 4-ը Երևանում։ Աշխատանքային խմբերը ներառում են տվյալ տարածքի հետ առնչություն ունեցող օրենսդիր, գործադիր, ՏԻՄ և կուսակցական ներկայացուցիչների»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Բնականաբար, չի հաղորդվում, թե ինչ  են անելու և ինչպես են աշխատելու «աշխատանքային խմբերը»։ Բայց այսքանով ակտիվությունը չի վերջանում։ Կառավարության գրեթե ամբողջ կազմով (ինչը երևում է հրապարակված լուսանկարներից) նրանք ՔՊ-ի վարչության նիստ են արել, քննարկել ադմինիստրատիվ և տարածքային կառույցների հարցեր։ Էլի գրել էինք այն մասին, որ ՔՊ-ն հասկացել է «նախկիններից» եկող տարածքային կառույցների կարևորությունը կուսակցաշինական գործում, հիմա էլ նոր-նոր իրենք են ձևավորվում՝ որպես կառույց։ Դե արդեն բավարար հարստացել են, էլ փողոցից ուղղակի քայլելով իշխանության եկածներ չեն։ Նրանք արդեն միլիոնատերեր են։