«Պալատ 6» վերածված Հայաստան

Աշխարհը շուռ է գալիս, իսկ մենք՝ ավելի ճիշտ Հայաստանը ներկայացնողը, շարունակում է հեծանիվ քշել, մասնակցել Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն, որը կազմակերպում են քո «մտերիմներն» ու «ֆեյքեր բուծող» ընտանիքը։ Տգետներին հատուկ համառությամբ՝ նա շարունակում է գրառումներ կատարել այն մասին, թե մենք աշխարհը չենք ճանաչում, աշխարհն էլ մեզ, հերթական անգամ մեղադրել «նախկիններին»՝ այս անգամ Խրիմյան Հայրիկին, որ իր կողմից մեզ ավանդած պատկերացումները «հարդարել ենք, փաթեթավորել ժապավեններով ու ժանյակներով, բայց աշխարհը ճանաչելու մեր մեթոդի մեջ շատ բան չենք փոխել»։

Նա ներողություն է խնդրում ժողովրդից՝ իրական-պատմական դիսկուրսում՝ իրեն՝ ժողովրդին սխալ կողմնորոշելու համար ու իբր ներողություն է՝ բոլոր նախկին ղեկավարների անունից։

Այնպիսի տպավորություն է, որ մեր «Գիքորը» հոգնել է «լուրջ» քաղաքական գործերից, հիմա էլ իր խոհերն ու մտորումներ է կիսում հասարակության հետ՝ հեծանիվի ու «քուչի բազառի» վերածված կառավարության նիստերում։

Իսկ իրողությունն այն է, որ իր իբր «խորը խոհափիլիսոփայական» մտքերով նա հերթական անգամ ոչ միայն իր տգիտությունն է ի հայտ դնում, այլ շեղող օրակարգերի նոր սերիա է սկսել՝ ընդդիմությանը թեմա տալով ու զուգահեռաբար ընտրություններին պատրաստվելով։