Մենք՝ հայերս, դեռ դասեր չենք քաղել մեր պատմությունից։

Սիրելի քույրեր և եղբայրներ, ասես անցյալն անվերջ կրկնվում է, և ամենացավալին այն է, որ մենք՝ հայերս, դեռ դասեր չենք քաղել մեր պատմությունից։ Այս ապիկար կառավարությունը, որը կրկին անտեսում է անցյալի դասերը, դավաճանաբար հեռանում է մեր հարյուրամյա դաշնակցից և իր ծանր օրերին հայացքը շեղում է դեպի արևմուտք։ Արեւմուտքից մենք միայն խոստումներ ենք ստացել՝ թղթերի վրա գրված, բայց երբեք իրականություն չդարձած “օգուտներ”։

Մինչդեռ այն դաշնակիցը, որը մեզ իրապես օգնել է Հանրապետություն դառնալու հարցում, այսօր մերժված է, և մեր իշխանությունը հարվածում է նրա թիկունքին։ Մտածել է պետք՝ արդյոք մեր ազգը կարիք ունի այսպիսի ապիկար, կարճատես և դավաճանական կառավարություն։ Ժամանակն է սթափվելու, վերագնահատելու մեր արժեքներն ու դաշնակցային հարաբերությունները, որպեսզի չկրկնենք անցյալի նույն սխալները։