Վրաստանի իրադրությունը որոշիչ է լինելու

Համաշխարհային քաղաքականության վերլուծաբանները պնդում են, որ մեր տարածաշրջանում, այնուամենայնիվ, որոշիչ են լինելու հոկտեմբերին կայանալիք Վրաստանի ընտրությունները։ Վրաստանի իշխանություններն էլ դրան շատ լուրջ պատրաստվում են, ոչ միայն քաղաքական առումով, այլ ընդգծված արևմտամետներին «անարգանքի սյունին գամելով»։ Ամռանն ընդունված օտարերկրյա գործակալների օրենքի գործարկումից հետո ռեեստրում գրանցվել է ավելի քան 450 կազմակերպություն։ Վստահաբար սա այն թիվն է, որը կարող է ներսից պայթեցնել պետությունը։ Ու սա հասկանալով՝ Վրաստանի իշխանությունները սկսել են անողոք ու իրենց պետական շահի համար արդարացված պայքարը։

Իսկապես Հայաստանի իշխանությունները լավ կանեին գոնե սովորեին հյուսիս-արևելյան հարևանից։ Բայց մենք այլ բաներով ենք զբաղված, ժամանակ չունենք։