Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ՍԴ

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ՍԴ։ Նախորդ կառավարության նիստին կառավարությունը չզեկուցվող հարցերի շրջանակում այն հաստատել էր։

ՍԴ-ում հաստատում անցնելուց հետո (իսկ հենց այդպես էլ լինելու է, քանի որ հրահանգը Փաշինյանից արդեն հնչել է) այն անցնելու է վավերացում ԱԺ-ում։