Ընդդիմությունում էլ ե՞ն տեղաշարժեր

Անկախ Փաշինյանի անոնսած «սովորական» քաղաքական աշունից՝ ներքաղաքական հարթակում էլ տեղաշարժեր են նկատվում։ Նոր խմբեր ու համագրծակցություններ, նոր նախագծեր ու հայատարարություններ։ Բայց դեռևս Փաշինյանն անսասան է՝ գոնե արտաքինից, ու ինչպես նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է ասել. «Բոլորը պատկերացնում են, որ գան իշխանության` ինչ ավերակներ են տեսնելու» ու այդ պատճառով, ըստ նրա, Փաշինյանին չհեռացնելու հարցում դեռևս անհաջողություններ են։

Հատկապես շատ է քննարկվում նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի անունը՝ ամենատարբեր կոնֆիգուրացիաներում։ Հիմա էլ խոսվում է նրա ու Հայկ Մարությանի համագործակցության մասին։

Ինչ էլ լինի, Փաշինյանի ասած «սովորականից» իրադրությունը շատ տարբեր է։ Իսկ թե ինչ կլինի վերջում, ցույց կտա ժամանակը։