Սեղմելով ցեղասպանի ձեռքը

Ու մինչև Հայաստանը Թուրքիային է փոխանցում Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը ու թաքում հույսեր պահում, որ կբացվեն սահմանները, Հայոց ցեղասպանության թանգարան֊ինստիտուտը հարպարակել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության ընդունած բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը։ Իսկ բանաձևը պնդում է, որ այն ինչ տեղի է ունեցել Արցախում՝ 2022-ի դեկտեմբերից ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն։ Բանաձևն ամփոփվում է 15 կետանոց պահանջներով՝ հղումներ անելով ամենատարբեր միջազգային իրավական ակտերին, և արցախցիների ինքնորոշման իրավունքին։

Մեկ այլ իշխանության պարագայում սա կդառնար հայկական դիվանագիտության դրոշակը՝ համահայկական դարձած արցախյան խնդրի լուծման ճանապարհին։ Բայց Փաշինյանի իշխանությունն անհաղորդ է ամեն ինչին՝ ներառնալ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն երկրորդ բաց նամակին՝ ուղղված աշխարհասփյուռ հայերին։ Նա բառացիորեն ասում է. «Հայեր, եկեք պաշտպանենք Հայաստանը» ու պնդում, որ կան միջազգային իրավանական բոլոր գործիքները դա իրականացնելու, արցախահայերի վերադարձի իրավունքն իրացնելու համար։

Բայց այս ամենին ականջալուր լինելու փոխարեն՝ մենք գնում ենք խնդրելու, որ ցեղասպանները գոնե սեղմեն մեր ձեռքը։ Իսկ թե ինչ է լինում դրանից հետո, գիտենք բոլորս։