Արևմուտքը ձգտում է երրորդ համաշխարհայինի՞ն

Օրերս Ջոզեպ Բորելը կոչ է արել թույլատրել եվրոպական զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին։ Հետաքրքիր է, նա հասկանում է դրա հետևանքները, թե հերթական պոպուլիստական կոչն է միայն։

Ի դեպ, կոչի ոչ ադեկվատ լինելն արձանագրել է նաև Իտալիայի ԱԳՆ ու ասել, որ «Բորելը չի կարող ԵՄ բոլոր երկրների անունից խոսել»։ Սրան զուգահեռ, հեղինակավոր Politico-ն է գրել, որ Սլովակիան դեմ է Ռուսաստանի վրա ուղիղ պատերազմելուն ու հարաբերությունների է՛լ ավելի վատացնելուն։ Բայց ԱՄՆ-ի ու ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաները անդրդրվելին են։  Ստոլտենբերգն է ասել, որ «Ուկրաինայի հարձակումը Ռուսաստանի Կուրսկի մարզի վրա նրա օրինական իրավունքն է»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ասել է, որ նման իրավունքի պարգայում կարելի է համարել, որ սկսվել է երրորդ համաշխարհայինի «տաք» փուլը սկսված է։ Ու ի՞նչ է ստացվում։ Արևմուտքը ձգտում է երրորդ համաշխարհայինի՞։