Աննա Հակոբյանի «քաղաքական» վոյաժները

Այն, որ Փաշինյանի քաղաքական թիմն ակտիվորեն պատրաստվում է ընտրությունների, ցույց է տալիս նաև Աննա Հակոբյանի գերակտիվությունը։ Նա մեկ հաշմանդամություն ունեցող երեխաների միջոցառման է մասնակցում, մեկ Քուվեյթից ժամանած գործարարների ու պաշտոնյաների հետ ճաշում է (որոնց հետ կանայք չկային, ուստի անտրամաբանական էր նրա նման քայլը)։ Հետո էլ  հանդիպում է անհետ կորած զինծառայողների ծնողների հետ՝ ու «մի շնորհակալություններ», մի ոգևորություն, այն դեպքում երբ հենց Աննայի ամուսինն է այդ տղաների անհետ կորչելու հիմնական մեղավորը և պատճառը, ինչի մասին վերջինիս ինքնախոստովանականների պակաս չկա։

Ու այս տիկնոջ ամեն այց հատկապես հիմա ուղեկցվում է «հոլիվուդյան ոճով» տեսանյութերի պարտադիր տարածմամբ։

Այն, որ այս տիկինը մեր երկրում միայն վարչապետի կողակից չէ, վաղուց է հայտնի։ Բայց այս ակտիվությունն ուղղակիորեն նշանակում է՝ գնում են ընտրությունների։