ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԻԵՏՆԱՄՑԻՆԵՐԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է, ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ` ՈՉ

Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձ է հղել Վիետնամի վարչապետին՝ Վիետնամի Անկախության օրվա առիթով, իսկ Արցախի օրվա հետ կապված ոչ մի ուղերձ, ոչ մի հիշատակում նրա կողմից չի եղել։ Արցախի օրվա առիթով ուղերձներ չեն հղել, շնորհավորանքի կամ ափսոսանքի խոսքեր չեն ասել նաեւ մյուս բարձրաստիճաններըՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մյուս բոլոր ՔՊ-ականները, որոնք ուղերձներ են հղում ամեն առիթով անգամ գյուղատնտեսի օրվա կապակցությամբ: Նրանց համար Արցախն այլեւս գոյություն չունի, նրանք վախենում են իրենց «վերադասից»` Ալիեւից, ով կարող է բարկանալ, եթե իրենք հիշեն Արցախի եւ նրա անկախության մասին:

Արցախի թեմայով ժամանակին ճամարտակող Փաշինյանն էլ, որ տարիներ շարունակ սրտաճմլիկ ճառեր էր ասումնվիրված Արցախի անկախությանը եւ կուրծք էր ծեծում, թե ով է հող հանձնողը… ոչ միայն մի ամբողջ երկիր հանձնեց թշնամուն, այլ անգամ չի համարձակվում հիշել այդ մասին եւ տոնը ինչ որ կերպ նշել: Նա Արցախն ու Արցախի հարցը հանձնեց հայ ժողովրդին ու նախկիններին, իրեն պահելով իշխանությունն ու իշխանական վայելքները: 

Այսօր Արցախի օրը շնորհավորել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: