Մարզային այցերը շարունակվում են։ Արարատի մարզում բնակիչների հետ ունեցանք ջերմ ու անմիջական շփում՝ լսելով նրանց հուզող առաջնահերթ խնդիրներն ու առաջարկները։

Յուրաքանչյուր բարձրացված հարց ունի իր լուծումը․ երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը։
Կարևորը՝ մարդկանց վերադարձնել հավատը սեփական ուժերի նկատմամբ և ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն կզգա արժևորված ու վստահ վաղվա օրվա նկատմամբ։