Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին

«Առաջարկ Հայաստանին» ծրագրին, քանզի համոզված եմ, որ միայն միասնությամբ, հանրային համերաշխությամբ ու համատեղ աշխատանքով է հնարավոր լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները։ Որպես Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր՝ տեսել եմ, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը յուրահատուկ վերաբերմունք ցուցաբերում ուսանող երիտասարդությանը, մարզաշխարհին և բոլոր բնագավառներին (կրթություն, գիտություն, արվեստ, հոգևոր կյանք)։ Պարոն Ծառուկյանի ուշադրությունից դուրս չեն մնացել նաև Գյումրի քաղաքի խնդիրները, որոնցից մի մասը լուծում է ստացել իր անմիջական հովանավորությամբ ու աջակցությամբ։

Տարբեր սերունդների իմ բոլոր նախկին ուսանողներին ու այսօրվա ուսանող երիտասարդությանը կոչ եմ անում մասնակից դառնալ այս ծրագրի քննարկմանն ու ուժեղացմանը, քանզի սա բացառիկ հարթակ է յուրաքանչյուրի ձայնը լսելի դարձնելու համար։
Մենք իրավունք չունենք անտարբեր լինել մեր երկրի ճակատագրի նկատմամբ։

Վարդևան Գրիգորյան
ՀՀ վաստակավոր մանկավարժ,
մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *