Մի կամակատար ունենք, որ էս ծնողներին տվել է էս ցավ ու դարդը, ինքն անցել իր կյանքին. ակցիայի մասնակից

Մի կարծեք, որ ծնողներն էնքան ստոր են, որ չեն ցանկացել իրենց երեխաների աճյունները, մարմինները վերցնել: Բայց դրանք իրենցը չեն եղել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ծնողներից մեկը։ Հիշեցնենք, որ Բաքվում պահվող հայ գերիների ու անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են անում ՄԱԿ–ի Հայաստանյան գրասենյակի դիմաց։ Նրանք պահանջում են վերադարձնել իրենց զավակներին։ Ծնողներից շատերը նշում են, որ չեն հավատում ԴՆԹ արդյունքներին, վստահ են՝ իրենց զավակները գերի են։