ՀՀ կառավարության երկակի ստանդարտները․ ՄԻ դեպքում տեղականին պաշտպանելու համար ներկրողի դեմ տուրք են սահմանում, մյուս դեպքում օտարին գումար տալիս՝ որ սպանի տեղական ավիաընկերություններին

Այսօր ՀՀ ԱԺ-ն մի որոշում ընդունեց, որով 800 ապատիկ ավելացրեց տեղական տուրքերը, որոնք վերաբերվում են ցեմենտ ներկրողներին։ ՀՀ Կառավարությունն ու ԱԺ պատգամավորները այս հրատապ որոշումը պայմանավորեցին այն հանգամանքով, որ դրանով նպաստում են տեղական արտադրողին։ Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ՀՀ Կառավարությունը 100 միլիոն դոլա հատկացրեց

Ադրբեջանի բարեկամ հունգարական ՎԻԶ ԷՅՐ ավիաընկերությանը, որով փաստացի ոչնչացնում են տեղական ավիաընկերություններին՝ ՖԼԱՅ ուանին և Շիրակ Ավիային։ Ստացվում է, որ ՀՀ Կառավարությունը երկակի ստանդարտներով է առաջնորդվում։ Մեկ որոշմամբ սատարում է տեղական արտադրողին, մեկ այլ որոշմամբ սպանում տեղական ավիացիան։