Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր լրատվամիջոցներին, հանրային գործիչներին՝ այս օրերին իմ քայլերին, իմ գործունեությանը հրապարակայնորեն աջակցելու համար։ Ես բարձր եմ գնահատում Ձեր անկեղծ, մարդկային դիրքորոշումը։ Միաժամանակ՝ ես մի խնդրանք ունեմ. իմ գործունեությունը, այս կամ այն նախաձեռնությունը քննարկելիս, լուսաբանելիս խնդրում եմ ինձ չներկայացնել որպես ԲՀԿ ղեկավար։
Սա ասում եմ այն պատճառով, որ իմ կյանքի այս փուլում, մեր երկրի համար այս դժվարագույն շրջանում ես ինչ անում եմ՝ կուսակցական շահի համար չեմ անում, որպես կուսակցության ղեկավար չեմ անում։
Անում եմ՝ որպես Գ. Ծառուկյան, որպես հայ մարդ, որի կյանքի նպատակն իր երկիրը խաղաղ տեսնելն է, ներքին համերաշխությունը վերականգնելն է, ազգային և պետական վերածննդի սկիզբը դնելն է։
Ասել եմ մեկ տարի առաջ ու հիմա կրկնում եմ. այս վիճակը մեր ազգին սազական չէ։ Մենք խաղաղասեր ու արժանապատիվ ժողովուրդ ենք։ Իրավիճակը, որում հայտնվել ենք, պահանջում է լուծումներ, որոնց չենք կարող գնալ հին, քարացած ձևերով։ Մեր ժողովուրդն այսօր չի վստահում որևէ կուսակցության, քանի որ հասկանում է, որ այսօր որևէ առանձին կուսակցություն չի կարող երկիրը այս վիճակից հանել։
Մեզ հիմա առողջ, ունակ ուժերի և անհատների համախմբում է պետք։ Պիտի խելք խելքի տանք, ուս ուսի տանք՝ երկիրը հանենք այս վիճակից։ Արդեն հետո, երբ կլինի հանդարտ, կայուն վիճակ, թող ստեղծվեն նոր կուսակցություններ, թարմացվեն հները, ինչքան ուզում են՝ բանավիճեն, քննարկեն, վարկանիշներ վաստակեն։
Հիմա, այս դժվար փուլում, մեր երկրին պետք է ունակ, գրագետ մարդկանց համախմբում՝ տարբեր ձևաչափերով, տարբեր միավորներով։ Պիտի գտնենք ձևը՝ համախմբելու մարդկանց, որոնք կարող են գտնել լավագույն լուծումները, որոնք ունեն ոչ ստանդարտ մտածելու ունակություն, փորձ, գիտելիք, դիմացինին լսելու շնորհք։ Մենք բոլոր ոլորտներում ունենք կայացած, գիտակ մարդիկ, որոնք կարող են իրենց ներդրումն ունենալ մեր երկրի վերականգնման գործում։ Հայաստանում և սփյուռքում ունենք բարձր պրոֆեսիոնալներ, ազդեցիկ մարդիկ, բոլոր ոլորտներում՝ տնտեսության կառավարման, արտաքին քաղաքականության, գիտության, կրթության, մշակույթի, գյուղատնտեսության, քաղաքային պլանավորման, և այլն, և այլն։ Բոլոր ոլորտներում մեզ պետք են մարդիկ, որոնք ունեն աշխատանքի փորձ, կենսափորձ, որ գործ են արել, հաջողության ճանապարհ են անցել, և որոնք կմտածեն ոչ թե կուսակցական կամ անձնական շահի մասին, այլ՝ պետության և ժողովրդի։

Хочу выразить благодарность всем СМИ и общественным деятелям за публичную поддержку моей деятельности в эти дни. Я высоко ценю вашу искреннюю, человеческую позицию. В то же время у меня просьба: обсуждая или освещая мою деятельность, те или иные инициативы, прошу не представлять меня как лидера партии “Процветающая Армения”.
Я говорю это потому, что на данном этапе моей жизни, в этот трудный период для нашей страны, я действую не в интересах партии, или как лидер партии. Я действую как Гагик Царукян, как армянин, чья цель в жизни – восстановление мира в своей стране, восстановление внутренней солидарности, способствование нашему национальному и государственному возрождению.
Я говорил это год назад и повторяю сейчас. Это состояние не подходит нашему народу. Мы – миролюбивый народ, с чувством собственного достоинства. Ситуация, в которой мы оказались, требует решений, к которым мы не можем прийти старыми, стандартными методами. Наш народ не доверяет ни одной партии, потому что понимает, что сегодня ни одна отдельно взятая партия не сможет вывести страну из этого состояния.
Нам сейчас нужно единение здоровых, способных сил и личностей. Мы должны объединить наши умы и встать плечом к плечу, чтобы вывести страну из этого состояния. Уже потом, когда достигнем спокойной и стабильной ситуации, пусть создаются новые партии, обновляются старые, сколько угодно спорят, обсуждают и зарабатывают рейтинги.
Сейчас, в этот трудный период, нашей стране нужно объединение способных и грамотных людей в различных форматах и союзах. Мы должны найти способ объединить людей, которые могут найти лучшие решения, которые обладают нестандартным мышлением, опытом, знаниями и умением слушать других. У нас есть опытные и знающие люди во всех сферах, которые могут внести свой вклад в восстановление нашей страны. В Армении и в диаспоре у нас есть высококвалифицированные профессионалы, влиятельные люди во всех сферах: управление экономикой, внешняя политика, наука, образование, культура, сельское хозяйство, городское планирование и т.д. Во всех сферах нам нужны люди, которые имеют опыт работы, жизненный опыт, которые добились успеха и которые будут думать не о партийных или личных интересах, а о государстве и народе.