«Հետքում» արդեն վաղուց երևում են նախկին թալանչիների հետքերը

Հակոբ Վարդանյանը գրում է. Այսօր տեղեկացա, որ Հակակոռուպցիոն դատարանի վճռով Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը պետությանը չի վերադարձվի։ «Հետքի» հրապարակման հիման վրա հարուցված քրեական վարույթից հետո` 2022 թ.-ից, Դատախազությունը վարչական և հակակոռուպցիոն դատարաններում պահանջում էր անվավեր ճանաչել տասնամյակներ առաջ կնքված պայմանագրերը և Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ պլազայի» տարածքը վերադարձնել պետությանը։

Փաստորեն Հակակոռուպցիոն դատարանի որոշումը հերթական անգամ ցույց է տալիս, որ «Հետքը» զբաղված է ժուլիկությամբ։ Ընթերցելով դատարանի որոշումը հերթական անգամ համոզվեցի, որ «Հետքը» առանձնակի ատելությամբ է լցված Սուքիասյաննների ընտանիքի հանդեպ և չի դադարում կեղծ ու ստահոդ մեղադրանքներ հնչեցնել Սուքիասյանների հասցեին։ Հետաքրքիր է՝«Հետքի» ատելությունը որտեղից է գալիս, ովքե՞ր են հովանավորում Սուքիասյանների դեմ կեղտոտ արշավը՝ Ադրբեջա՞նը, Թուրքիա՞ն, Հայաստանի նախկին թալանչի ղեկավարնե՞ր Սե՞րժն ու Քոչարյա՞նը․․․ սա թերևս լավ կիմանան միայն «Հետքում», իսկ հետևությունները կանի ժողովուրդը։

Բայց հիմա ուզում եմ հիշեցնել ուշագրավ դրվագ՝ երբ Սուքիասյանները կառուցում էին «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի շենքը, իրենց միջոցներով բնակարան են գնել այդ տարածքում կիսախարխուլ տներում բնակվող ընտանիքների համար, 1990-ականներին կատարել են մի քանի միլիոն դոլարի ներդրում, բացի այդ շենքը Թամանյանի նախագծած Երևանի գլխավոր հատակագծով միակ ճարտարապետական կառույցն է, որը համահունչ է «Հանրապետության» հրապարակի հարակից տարածքի ճարտարապետությանը և չի աղավաղում մեր մայրաքաղաքի այդ անկյունը։ Եթե այդ հատվածի մյուս շինություններին նայենք, ապա կտեսնենք թե որքան են աղավաղել Կենտրոնի այդ հատվածը՝ Հյուսիսային պողոտայի բարձրահարկերը և մյուս շենքերը։

Այդ շենքի տեղում կարող էր լինել հերթական անճաշակ բարձրահարկ շենքը, ինչպես Քոչարյանի օրոք շատերը դա արեցին Հյուսիսային պողոտայում, բաց Սուքիասյանները նախընտրեցին պահպանել մայրաքաղաքային ճարտարապետությունը և շնորհիվ Սուքիասյանների Երևանն այսօր Երևանն ունի յուրահատուկ գեղեցիկ տեսքով պատմամշակութային շենք։

Բայց հիմա վերադառնամ կրկին «Հետքին»։ Օրինակ ինչո՞ւ «Հետքը» երբեևէ չի անդրադառնում որոշ նախկին պաշտոնյաների կոռուպցիոն դրվագներին։ Օրինակ՝ մամուլում շատ է գրվել, որ «Երևան» հյուրանոցի գործարքից 20 մլն դոլար յուրացրել է Սերժ Սարգսյանի փեսան, հայտնի Միշիկը, ով նաև 400 մլն դոլարի ՀՀ պետական գույքը կոպեկներով յուրացրել է, Հետքը այս մասով բնականաբար լռում է։
Կամ ինչու «Հետքը» երբեք չի անդրադառնում և դատախազություն չի դիմում Արցախի պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանի «հերոսություների» մասով, որն ըստ մամուլի Արցախի ՊՆ-ին տուն է վաճառել, հետո ջրի գնով այդ տունը գնել է ու նման այլ «հերոսություններ» է արել։ «Հետքը» լռում է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տան մասով, որի մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել։

Ի դեպ, ևս մի քանի օրինակ, որոնց մասին «Հետքի» այսպես ասած հետաքննողները միշտ լռում են։ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները ժամանակին իրենց անձնական նպատակների համար էին օգտագործում հարկային և մաքսային համակարգերը։ «Հետքում» մոռացել են հավանաբար, որ հենց Սերժի և Ռոբերտի մերձավորներից մի եկուսին էր թույլատրված Հայաստան ներկրել բանան, բջջային հեռախոսներ և այլ ապրանքներ և այդ բիզնեսներից ուղղակի փայ ուներ Սերժ-Ռոբերտ զույգը։ Ավելին, թալանչի նախկին նախագահներն էին հիմանականում հովանավորում Հայաստանից եկաթի արտահանումը և միլիարդները գրպանում։ «Հետքը» այս ամենի մասին ծպտուն չի հանում։
«Հետքը» միշտ լռում է, իսկ պատճառը ակնհայտ է։ «Հետքում» արդեն վաղուց երևում են նախկին թալանչիների հետքերը, որոնք հետաքննող լրագրողները փորձ են անում խնամքով թաքցնել, սակայն առայժմ անարդյունք։