<<Համահայկական երիտասարդական ճակատ>> շարժման աջակիցների կողմից

Այս հաղորդաշարի նպատակն է ներկայացնել. 1️⃣ազգային արժեքները, 2️⃣ հայկականը, 3️⃣ միասնականությունը, 4️⃣ քաղաքականությունը, 5️⃣հայրենասիրությունը դեպի հայրենիքը, քանի որ վերջին տարիներին մեր մեջ դա պակասում է։ ☄Հաղորդման ժամանակ շեշտը դրվելու է տարբեր հարցերի վրա,  բայց հիմնական թեման  լինելու է Հայաստանի ներկայիս իրավիճակի մասին ։ Մենք ցանկանում ենք կենտրոնանալ երիտասարդների՝ ապագա սերնդի վրա, քանի որ ներկայիս դրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ապագան կախված է հենց նրանցից։ Սակայն, մեր ապագան մոռացել է ամեն տեսակի հայեցի դաստիարակությունը և ազգասիրությունը։ 🇦🇲Ինչու՞ սպասենք հայրենասիրություն օտարներից, եթե այդ սերը կարող ենք գտնել ինքներս մեր մեջ։  Սեր դեպի մայրենի լեզուն, կրոնը, գաղափարները, պատմությունը, ազգային արժեքները։ Չէ՞ որ այդ ամենն առաջին հերթին ներկայացնում է մեզ և մեր հայրենիքը, անգամ եթե օտար երկրում ենք։