Օրենքով հաստատելու փուլը

ԿԳՄՍ-ն հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակն է նպաստել ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում» նախանշված թիրախների իրականացմանը:

Հիշեցնենք, որ սա այն օրենքն է, որի համաձայն Հայաստանում պետք է կառուցվի միֆական «ակադեմաիական քաղաքը»՝ ընդ որում 2030-ին պատրաստ է լինելու միայն դրա կոնցեպտ-նախագիծը։

Օրենքը, որ դրվել է քննարկման, արդեն իսկ բազմաթիվ խնդիրներ է հարուցել։ Բայց դա ԿԳՄՍ-ի համար շատ էական չէ։

«Օվերտոնի պատուհան» գործիքում անընդունելի գաղափարները ընդունելի դարձնելու ճանապարհին մի կարևոր կետ կա, երբ դրանք ամրագրվում են օրենքով։ Ու կարծես թե, նոր օրենքն արդեն այս կետում է ու ամրագրելու անորակ կրթության ընդունելիությունը՝ երբեմնի ամենակրթված հասարակության համար։