Նոր պատրվա՞կ Ռուսաստանի ու արցախցիների դեմ խոսելու

Հայաստանում հակառուսականության նոր ալիք է բարձրանում, որին միացվում է նաև հակաարցախյան հիսթերիան։ Երբ «զինված հեղաշրջման» փորձի մասին տեսանյութում պարտադիր շեշտվում է ՌԴ-ի և Արցախի հետ կապը, այլ բան հնարավոր էլ չէ մտածել։ Տարօրինակն այն է, որ «զինված հեղաշրջման» փորձ անողների մոտ ոչ զենք է հայտնաբերվել, ոչ էլ հեղաշրջում անելու համար որևէ իր կամ գործողությունների պլան։ Կարևորն այն է, որ նման «մասկի շոու»-ներով Հայաստանի իշխանությունները լավ «պատկեր» ցույց տան։ Ոչինչ որ նման բոլոր նախկին հայտարարությունների մասով որևէ տեղաշարժ ու ապացույց չկա։ Կարևորը կա նյութ լուրերում ու նոր պատրվակներ՝ Ռուսաստանին ու արցախցիներին մեղադրելու համար։