Մենք Ֆրանսիայի մոտեցումներն ենք ողջունում

Մինչ այդ, մենք Արևմուտքի կարկառուն ներկայացուցիչ Ֆրանսիայի հետ ենք տարբեր նախագծեր փորձում իրականացնել՝ մասնավորապես կրթության ոլորտում։ Համաձայն ՀՀ ԿԴՄՍ նախարարի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի միջև կնքված համաձայնագրի՝ Ֆրանսիան 600 հազար եվրո կտրամադրի՝ Երևանի և մարզերի 19 դպրոցում ֆրանսերեն ավելի խորացված ուսուցանման համար։ Ու սա այն ֆոնին, երբ ռուսերենը պարտադիր օտար լեզու լինելու կարգավիճակից՝ իջեցվել է պարզապես «օտար լեզվի» կարգավիճակի։

Այս համաձայնագիրը ստորագրվում է Ֆրանսիայի նորանշանակ ԱԳՆ-ի Հայաստան այցից անմիջապես հետո։ Այցի ընթացքում Ստեֆան Սեժուրնեն ասել է, որ «Ֆրանսիան ամեն ինչ կանի, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները խորանան»։ Ֆրանսիական կոկետությամբ՝ նա հայերի սիրտը շոյելու համար այցելել է Ծիծեռնակաբերդ, հետո Մուսա Լեռան հերոսամարտի հուշահամալիր։ Այստեղ թերևս թաքնված մեսիջ էլ կա՝ ուղղված Թուրքիային ու Ադրբեջանին, որոնք վերջին շրջանում անդադար քննադատում են Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները։