ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլյհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցե

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլյհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի վերաբերյալ ամերիկյան կողմի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Բլինքենը վերահաստատել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։

Նաև հաղորդվում է, որ քննարկվել են Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակն ու ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագիրը։ Հիշեցնենք, որ Բլինքենը օրերս խոսել էր նաև Փաշինյանի հետ։