Արտաքին ուժերն են խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը

«Արտաքին ուժերն են խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- նախագահի պաշտոնում իր առաջին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Հենց արտաքին ուժերն են խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը` ստեղծելով տնտեսական, մշակութային և էթնիկ հակամարտություններ», – ասել է Փեզեշքիանը:

Նա հավելել է, որ Իրանն իր հարևան երկրների հետ կստեղծի «ընդհանուր տեսակետներ և լեզու»՝ խաղաղ և հանգիստ տարածաշրջան ունենալու համար։



Այս համատեքստում Փեզեշքիանն ընդգծել է Իրանի ուժեղ մնալու անհրաժեշտությունը՝ ասելով. «Մեզ պաշտպանական ուժ է պետք մեր ժողովրդի և երկրի անվտանգությունը պահպանելու համար»:

Նա ասել է, որ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ միջև համագործակցությունն ամրապնդող միջանցքների շնորհիվ հնարավոր է բարելավել Մետաքսի ճանապարհով Իրանի և Չինաստանի մուտքը համապատասխան շուկաներ։

Իրանի նախագահը Չինաստանը բնութագրել է որպես «ռազմավարական» գործընկեր և խոստացել զարգացնել կապերը երկու երկրների միջև։

Նա վերահաստատել է Թեհրանի՝ պատերազմներին և լարվածությանը դեմ լինելու դիրքորոշումը, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իրանը վճռական է պաշտպանելու իրեն ագրեսիայից: