ՄԱՆՐ ՆԻԿՈԼՆԵՐ

Տեղյա՞կ է, արդյոք, մեր հանրությունը, որ «Քաղաքացիական պոռնոգրաֆիա» կուսակցության ներսում ստեղծվել է մանր խուլիգանությունների բաժին: Հավանաբարոչ: ՔՊ-շնիկներն այդ քայլին գնացել են չբավարարվելով ֆեյքերի ֆաբրիկայի թողունակությամբ: Սեւանի իր առանձնատանը Փաշինյանը դժգոհել է ֆեյքերի աշխատանքից ու իր «դալբայոբներին» կարգադրել կուսակցության ներսում ստեղծել մի բաժին, որ կփակի ֆեյքերի ֆաբրիկայի բացերը: Դրանից հետո բնական հարց է առաջացել, թե ով է լինելու այդ բաժնի պետը: Կին ՔՊ-շնիկներն իսկույն հրաժարվել ենհայտարարելով, որ այդ պաշտոնում պետք է ընտրվի մի այնպիսի էշշինող, որը չի վախենում հասարակության պարսավանքից եւ չի խորշի անգամ ամենամանր խուլիգանությունն անել: Ընտրությունը կանգ է առել երկու հոգու Վահագն Ալեքսանյանի եւ Արթուր Հովհաննիսյանի, այն է` Նիկոլի տեղակալի եւ ԱԺ քաղպոռնոգրաֆիա խմբակցության քարտուղարի վրա: Ընտրության արդյունքը Փաշինյանին այնքան է գոհացրել, որ նա հանդես է եկել հայտարարությամբ, որ նրանք երկուսով ղեկավարեն այդ բաժինը:

Քաղպոռնոգրաֆիստները, հասկանալի է, ոչ մի թուղթ չեն թողել այսքանից հետո, անգամ քվեարկության թերթիկներն են ոչնչացրել, որպեսզի դրանք չընկնեն հակառակորդ քաղաքական ուժերի ձեռքը: Այն էլ ասեմ, որ ՔՊ-ն, առհասարակ, այսպես է աշխատումժողով են անում, որոշումներ կայացնում, հետո ամեն ինչ ոչնչացնում են, արխիվ չեն պահում: Ի՞նչ եղավ սրանց հեղափոխության թանգարանը: Բոլոր նյութերը ոչնչացված են: Այդ կարգը Նիկոլն է հաստատել: Ասել է վաղը, մյուս օրը իշխանազրկվել կա, բան կա, թող մեզնից հետո ոչ մի «պոչ» չմնա:

Ընթերցողը կարող է հարցնել՝ այդ դեպքում ինչպե՞ս են քեզ հայտնի դարձել Սեւանի կառավարական առանձնատանը տեղի ունեցած ժողովի մանրամասները: Այս հարցին ես արդեն պատասխանեցի վերեւում` նշելով, որ Փաշինյանի շուրջ «դալբայոբների» պակաս չկա: Այս դեպքում դա մի ուսապարկ էր, մեկը նրանցից, որ Փաշինյանի հաշվին այդ օրը մի քանի բաժակ ավել էր կոնծել: Ինչեւէ:

Վահագն Ալեքսանյանն ու Արթուր Հովհաննիսյանը շատ արագ մտան գործի մեջ` ստանձնելով Փաշինյանի ծանր հրետանու դերը: Սկսեցին քաղաքական հակառակորդների ուղղությամբ ցեխարձակումներով: Առաջին տեղում էլ, բնականաբար, Դաշնակցությունն էր եւ դաշնակցականները: Վահագն Ալեքսանյանն ազգիս տեղեկացրեց՝ բա չեք ասի, ՀՅԴ-ի ժողովում մի բանաձեւ է ընդունվել, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ ՀՅԴ-ն դեմ է Հայաստանի անկախությանը եւ երազում է Հայաստանը մտցնել հնարավոր միութենական պետության մեջ: Սա մեծագույն էշություն է, իհարկե, բայց այս Վահագը, փաստորեն, այս հայտարարությամբ փաստում է, որ ՀՅԴ-ն, ի տարբերություն ՔՊ-ի, արխիվ է պահում եւ ունի արխիվային փաստաթղթեր, որոնք «բաց» են անգամ ՔՊ-շնիկների համար: Ես չեմ պատրաստվում այստեղ քննարկել Վահագն Ալեքսանյանի ինտելեկտուալ մակարդակը, որովհետեւ շատ լավ գիտեմ, թե ինչ է կարդացել նա ու ինչպես է հասկացել կարդացածը: Ուղղակի կասեմ, որ սույն երիտասարդը վերջապես գտավ իր տեղն այս կյանքում: Էն, որ ասում են՝ բոլոր ուսապարկերը հավասար են, իսկ որոշ ուսապարկեր՝ ավելի հավասար, ճիշտ Վահագի մասին է՝ Փաշինյանի «դալբայոբների» մեջ «ամենադալբայոբը», մանր խուլիգանների մեջ՝ ամենամանր խուլիգանը:

Վահագն Ալեքսանյանի թայը՝ Արթուր Հովհաննիսյանը, փայլատակեց մեկ-երկու օր անց: Նա, ճիշտ է, հպանցիկ անդրադարձավ Դաշնակցության շրջաբերականին, բայց փոխարենը մի այնպիսի բան ասաց, որ Երեւանի ռեստորաններում ինչքան եփած հավ կար, բոլորը փախան: Թե բա՝ դաշնակ Արթուր Խաչատրյանը ստում է, թե բա՝ բոլոր դաշնակները ստում են՝ «միջանցք» տալ-չտալու հարցի կապակցությամբ, թե բա՝ նոյեմբերի 9-ի պայմանագիր, թե բա՝ 9-րդ կետ, թե բա՝ մենք նման հարց չենք քննարկում: Լսիր, Արթուր, ո՜վ համաշխարհային ստախոս Նիկոլի ծաղրածու, այդ ինչպե՞ս է ստացվում, որ Վաշինգտոնից մինչեւ Մոսկվա, Մոսկվայից մինչեւ Թեհրան եւ Թեհրանից մինչեւ Պեկին բոլորն այդ հարցը քննարկում են, իսկ դուք, վախ, վախ, վախ, չեք քննարկում: Բա որ չեք քննարկում, ինչո՞ւ եք օրումեջ ձեզ ճղում, թե միջանցքով երթեւեկության անվտանգությունը դուք եք ապահովելու: Այդ ի՞նչ հիմար ձեւակերպում եք գտել՝ «արտատարածքային միջանցք»: Դա, ախր, ամենաներտարածքային միջանցք է, որը, անխոս, պետք է վերահսկի Հայաստանի Հանրապետությունը, բայց արի ու տես, որ դուք դեռ պայքարում եք այդ միջանցքի ընդամենը անվտանգ երթեւեկությունն ապահովելու համար: Դե պարզ է, մի երկու պարեկ կդնեք թփերի տակ, սրանք էլ շվիշտոկ կտան, ու կստացվի, որ անվտանգ երթեւեկություն եք ապահովում: Կներեք, ընդամենը այսքանը կարողացա ասել Արթուր Հովհաննիսյանի ինտելեկտուալ կարողության մասին, բայց դեռ չեմ նշել, թե ինչում է կայանում նրա «դալբայոբությունը»: Ահավասիկ, ասում է՝ «դաշնակները» ստում են, ինձ մոտ «դաշնակներին» մի ցիտեք: Արթուր Հովհաննիսյանին թվում է, որ Դաշնակցությունը «հեսա» կսկսի մեկնաբանել իրեն ու իր դուրս տված էշությունները: Շտապեմ հիասթափեցնել այս տղային՝ ՀՅԴ-ն աչքն էլ չի թարթելու քո ուղղությամբ: ՀՅԴ-ն հրաշալի գիտի՝ դու ով ես, ինչացու ես, որտեղից ես գալիս եւ ուր ես գնում: Ավելին ասեմ՝ ՀՅԴ-ն գիտի, թե դու քո «դալբայոբ» եղբայրության հետ ուր ես գնալու վաղը, երբ ձեր բոլոր ստերը բացահայտված կլինեն, ու նոր մանիպուլյացիաների տեղ չի լինի այլեւս:

ՀԳ. Վերն ասվածը չի ենթադրում, որ Վահագն Ալեքսանյանն ու Արթուր Հովհաննիսյանն անպատիժ են մնալու: Դժվար է մեր ժամանակներում նման բան երաշխավորելը: Բայց մյուս կողմից էլ այս երիտասարդներն այնքան քաջ են, որ հազիվ թե մեկնումեկը նրանց պատժելու միտք հղանա: Բայց դուք մի հատ պատկերացրեք, որ մի օր «քացիտվան» Վահագի, շատ ներողություն, ձվերը վրայից պոկեն եւ կամ Արթուրի փարթամ ականջները կտրեն: Բեսպրեդելի ժամանակներ են, եսիմ: