ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ «ԱԽՌԱՆԻԿԸ» ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԲԴԽ ՆԻՍՏԵՐԻՆ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեմ Անդրեասյանի «ախռանիկներից» մեկը ներկա է լինում ԲԴԽ նիստերին։ Օրինակ, այսօր, դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթով նիստի ողջ ընթացքում Անդրեասյանի թիկնապահը ներկա էր։

Մենք նկատեցինք, երբ ԲԴԽ նախագահը գնում էր խորհրդակցական սենյակ, նա դուրս էր գալիս դահլիճից, երբ ետ էր վերադառնում՝ ներս էր գալիս։

Ուշագրավն այն է, որ նիստերի դահլիճ մուտք գործելուց առաջ ԲԴԽ-ի անցակետում տեղը տեղին ստուգում են մուտք գործողներին, խուզարկում նրանց պայուսակների պարունակությունը, իսկ թե ինչի՞ց է փորձում պաշտպանվել Կարեն Անդրեասյանը, հարց  է, որը Անդրեասյանը հնարավորություն չտվեց լրագրողներին իրեն ուղղելու․ նիստի ավարտից անմիջապես հետո նա արագ հեռացավ։

Նշենք, որ ավելի վաղ մենք գրել էինք, որ Անդրեասյանն անվտանգության հատուկ միջոցառումներ է ձեռնարկել՝ անվտանգության մեծաթիվ աշխատակիցներ, իր աշխատասենյակի դիմաց մետաղորսիչ սարք եւ այլն։ Նա շրջում է ուղեկցող մեքենայով ու թիկնապահներով։