Հայաստանին անհրաժեշտ է ունենալ պետության կառավարման զինվորական համակարգ: Արշակ Կարապետյան

Հայաստանին անհրաժեշտ է ունենալ պետության կառավարման զինվորական համակարգ՝ սկսած նախագահից, ով պետք է լինի երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, մինչև վերջին զինվորը։ Այս մոտեցումը կբերի պետության հստակ և խիստ կառավարման, որտեղ առաջնայինը կլինի երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը։

Միայն զինվորական կառավարման միջոցով մենք կարող ենք ապահովել, որ մեր սահմանները պաշտպանված լինեն, և որ յուրաքանչյուր որոշում կայացվի ազգային անվտանգության շահերից ելնելով։ Պետք է հաստատվի կարգուկանոն, որտեղ պետական համակարգը գործի որպես միասնական մեխանիզմ՝ հստակ նպատակներով և պաշտպանական մոտեցումներով։