Մենք հաղթելու ենք նաև այս պատերազմում։

Սիրելի քույրեր և եղբայրներ, ինչպես դարեր առաջ խաչը վերադարձվեց գերությունից և կրկին վեր բարձացվեց, այնպես էլ մեր խոնարհված բոլոր խաչերը Տիրոջ զորությամբ և մեր անկոտրուն հավատքով ու կամքով նորից վեր կբարձրացնենք, քանի որ մեր պատերազմն արդար է և մենք նորից մեր խաչը վերադարձնելու ճանապարհին ենք։

Այս տոնական օրով մաղթում եմ բոլորիս իրականացնելու մեր բարի և արդար երազանքները, ամուր կառչելու մեր հավատքին, միաբանվելու հանուն հայոց պետականության, մեր որպես ազգ՝ լինելիության։

Մեր բոլոր ննջեցյալների և սուրբ նահատակների Հիշատակն արդարոց, օրհնությամբ եղիցի և վաստակն ապրողաց օրհնյալ եղիցի։

Մենք հաղթելու ենք նաև այս պատերազմում։