ԻՆՉ ԱՐՑԱԽԸ ՉԿԱ, ԱՌԵՒՏՈՒՐԸ ՄԵՌԵԼ Է

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Արտաշատ չհասած ճանապարհին բանջարեղեն են վաճառում։ Կանգնում եմ, սովորական մշակ մարդիկ են, իրենց դաշտի բերք ու բարիքն են վաճառում, ճանաչում են, զրույցի ենք բռնվում։

«Ոսկանյան ջան, ինչ Արցախը չկա, առևտուրը մեռել է։ Արցախ գնացողները կանգնում էին, արկղերով էին առնում ամեն ինչ։ Հիմա անցնողները կիլո-կիլո են առևտուր անում, մնացածն էլ արևի տակ փչանում է։ Արցախը մենակ հող չէր, ամեն ինչ էր՝ տնտեսություն էր, առևտուր էր, հիմա նոր ենք հասկանում արժեքը», – սրտնեղած խոսում են մարդիկ։

Սա «Արցախը տանք, որ լավ ապրենք» ստահոդ պնդման ուղղակի ջախջախումն է նաև հասարակ մշակ մարդու կողմից և հույս առ այն, որ ճիշտ գաղափարական աշխատանքի դեպքում Արցախի վերաազատագրման միտքը հնարավոր է ընկալելի դարձնել հանրության բոլոր շերտերին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/d5ae925160ac6d4fd77b70406c2acbd2