Իսկ աշխարհը քննարկումների մեջ է

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը, որ մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու BRICS-ի անդամ երկրների անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը, նաև ռուս պաշտոնյաների հետ քննարկելու է «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

Ամենայն հավանականությամբ, նույն թեման է եղել նաև Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա Բաթումում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում, քանի որ քննարկել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։

«Երկկողմ հանդիպմանը Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են հարևան երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Իսկ համաժողովն ամփոփվել է Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ՝ պաշտպանության ոլորտում հուշագրի ստորագրությամբ:

ԱՄՆ-ի ու Չինաստանի զինված ուժերն էլ մասնակցում են Բրազիլիայում անցկացվող «Formosa» զորավարժություններին, որոնք կտևեն մինչև սեպտեմբերի 17-ը։ Բացի ԱՄՆ-ից և Չինաստանից ժամանած զինվորականներից, զորավարժություններին մասնակցում են ուժեր Արգենտինայից, Իտալիայից, Մեքսիկայից, Նիգերիայից, Պակիստանից, Կոնգոյի Հանրապետությունից, Ֆրանսիայից և ՀԱՀ-ից:

Այս բոլոր հանդիպում-քննարկումները, ինչպես նաև ամենատարբեր և իսկապես տարօրինակ ու անսպասելի համաձայնությունները միայն մեկ բան են փաստում. Աշխարհը փոխվում է, ու իսկապես ժամանակն է՝ ռազմավարական ընտրություն կատարելու՝ ազգային պետական շահերը առաջ տանելու համար։ Բայց մենք հեծանիվ ենք քշում։