Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք

ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը լսումներ է անցկացրել Հայաստանի վերաբերյալ, որի ընթացքում ողջունել են Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք: Այս լսումներին նախորդել էր Հելսինկյան հանձնաժողովի անդամ օրենսդիրների ճանաչողական այցը Հայաստան այս տարվա հուլիսին: