Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ստորագրել են հուշագիր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ստորագրել են հուշագիր, որով Հայաստանին տրամադրվող աջակցությունը կրկնապատկվելու է՝ հասնելով 250 մլն դոլարի։

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ ընդլայնվելու են համագործակցության ոլորտները՝ ներառելով աղետների պայմաններում պատրաստվածությունը, կիբեռանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և տնտեսական ներառական զարգացումը: