Շոուն՝ նաև ԱԺ-ում

Մեկնարկել է ԱԺ-ի աշնանային նստաշրջանը՝ ոմանց համար սրճարանի բարի լուրով, ոմանց համար էլ՝ Արցախի մերժման ֆանատիկ հոգեցնցումներով, հետո միայն սրճարանում սուրճ խմելով։ Իսկ որ շոուն լինի ամբողջական, Հայաստանի հիմնը հնչեցնելու համար երգչախումբ էր հրավիրվել։

Միայն զարմանալ կարելի է, թե ինչ ցինիզմով է նախկին Աղդամն իր հայրենիքը հռչակած Ալեն Սիմոնյանը հիմա տենդագին հրաժարվում հայկական երկրորդ հանրապետության հետ կապված ամեն ինչից։ Նրա կարճ խելքով՝ «Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի», ու ինքն էլ առանձնապես ցանկություն չունի հանդիպելու ԼՂ պատգամավորների հետ, քանի որ իրենք մանկամիտի պես նեղացել են, որ իրենց քննադատում են։ Թե բա. «Լսե՞լ եք, թե ինչ բառամթերքով են արտահայտվում ԱԺ մեծամասնության մասին»։ Ու բնականաբար այս ամենում «նախկիններն» ու նրանց հետ «ասոցացվող» շարժումներն են մեղավոր՝ ««Զարթնիր, լաո»-ով ոչ մի բան չստացվեց, դուետ արեցիք եկեղեցականի հետ, դա էլ լավ չի վաճառվում. սկավառակը փոխելու ժամանակն է»,- ասում է շոու-բիզնեսի կարկառուն ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը։

Իսկ նրա կոլեգան՝ Վահագն Ալեքսանյանը, որը ժամանակին ԲՀԿ կանանց ծաղիկ բաժանողն էր, է՛լ ավելի է առաջ անցնում ու հերյուրում ՝ «Հայաստանի դեմ սուտ վկայություն տալը դադարեցրեք»՝ նկատի ունենալով այն, որ ընդդիմությունն առհասարակ խոսում է Արցախի խնդրից ու արցախցիների վերադարձի իրավունքից։ Ու կենդանական աշխարհի մի ներկայացուցիչ հետ ասոցացվող այս երևույթը երևի հրահանգ չի ստացել այն մասին, որ լսի, որ թեման տաք են պահում կոնկրետ միջազգային հեղինակություն ունեցող անհատները։

Դե իսկ տիտղոսային ընդդիմությունը, փոքրամասնություն լինելով, միայն կարողանում է հակադարձել՝ «Ձեզանից բացի մեկ էլ Ալիևն ու Էրդողանն են մերժում Արցախի Հանրապետությունը և Արցախի ժողովրդի իրավունքը»,- ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Ու որպեսզի «սոուսն» ավելի կծու լինի Ալեն Սիմոնյանը արդեն ճեպազրույցի ընթացքում իսկապես անամոթաբար հայտարարում է, թե «ՀՀ-ն իր երեխաներին է զոհել ԼՂ-ի համար, կտրել է իր բյուջեից ու ապահովել ԼՂ գոյությունը» ու մի բան էլ «Արցախի ներկայացուցչության շենքի իմաստը պետք է վերանայել»։ Ճիշտ ու ճիշտ ինչպես Ալիևն ու նրա բարձրախոսներն են հայտարարում։

Տեսնես, որ գնում են տուն ու նայում են իրենց դեմքին, զզվանք չե՞ն ապրում իրենց գոյությունից։ Ինչպես կարող է մարդը, այն էլ հայի ազգանուն կրող, այս աստիճանի «ուտող-ուրացող» լինել։ Տեսնես գիտակցում են, որ բառացիորեն կարողացել են իրենց շոուներում նկարահանվել ու սրա-նրա քնահաճույքները կատարել միայն այն բանի պատճառով, որ Արցախում հաց են ստեղծել ու տրամադրել Հայաստանին, նաև պաշտպանել մեր երկիրը՝ այն ամենից, ինչ հիմա է լինում Հայաստանի հետ։