Ազգայինի դեմ պայքարին օրենսդրական լուծում են տալիս

Այս ֆոնին կառավարությունը նաև հրաժարվում է «ազգային» բառից՝ թատրոններում ու մշակութային այլ հաստատություններում։ Մի տափակ ու անիմաստ հիմնավորում են բերում, թե այլ լեզուներով թարգմանելիս՝ իմաստն այնքան էլ հասկանալի չէ։ Տո այ անգրագետ անհայրենիքներ, դուք ուրիշների համա՞ր եք մշակույթ պահում, որ ուրիշների մտածողության համար եք ամեն ինչ հարմարեցնում։

Ու նույն «սերիայից» է Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու հարցը։ Դե պարզ է, մի ինչ-որ մարդ ուզում է իր կուռքի անվան փողոցով ամեն օր գործից տուն գնալ։ Միայն թե հասկանալի չէ, թե Լենինգրադյանը՝ Բեկոր Աշոտի անունով փոխելու որոշումն այդ մի հոգին ինչպես է բացատրելու Ալիևին։ Դեռ «խաղաղությունը» չկնքած ո՞նց է նրան բացատրելու, թե ինչու է Արցախյան ազատամարտի հերոսի անունով փողոց անվանակոչում։