Արցախի անկախության ու միևնույն ժամանակ չգոյությանը օրը

Նախկինում Արցախի տարբեր կետեր իրենց հայրենիքը համարող ու այնտեղ երջանիկ տռճիկ տվող իշխանությունների համար սեպտեմբերի 2-ն այլևս հասարակ մի օր է։ Ավելին, դրա «տոնական» լինելը իշխանության ղեկավարը համարում է «Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք»։

Նրանց քար լռությունն այս տարի խաթարվեց ընդդիմությունը՝ մի շարք միջոցառումներով, հայտարարություններով ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում (ՀՅԴ հայ դատի գրասենյակները):

Հայտարարություն էր տարածել նաև Արցախի ԱԺ-ն՝ դիմելով ՀՀ իշխանություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին, ՄԱԿ-ին՝ բոլորին հիշեցնելով իրենց չարած անելիքների մասին։

Իսկ այս ամենի մեջ Հայաստանի իշխանություններին հետաքրքրում է միայն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան, որը Կառավարությունը պատրաստվում է աճուրդի հանել։ Իսկ կյանքում բան չտեսած քննչիները փորձում են այդ մեքենան ձեռք գցել։ Ի՞նչ հայրենիք, ի՞նչ Արցախ…