Ձուկը գլխից է հոտում

Սիրելի քույրեր և եղբայրներ, երկրի ղեկավարը այսօր տվեց հերթական պոպուլիստական , դեղին մամուլի ոճով ասուլիսը։

Ներկա կառավարությունը ինչպես միշտ մոլորված է իր իսկ պատասխանի մեջ, և ամեն նոր խոսք հակասում է նախորդ մտքերին։

Գործող իշխանության գերակա խնդիրներից մեկը , որը ակնկալում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, պետք է լինի բոլոր ռազմագերիների վերադարձը ՀՀ , անկախ նրանց դիրքից , պաշտոնից և քաղաքական հայացքներից ։ Այդ թվում Ռուբեն Վարդանյանը չի կարող բացառություն լինել ։

Եթե կառավարությունը շարունակում է գործել նոյեմբերի 9-ի համաձայնագրի շրջանակներում , ապա անհասկանալի է այն պնդումը , որ բանակցությունները պետք է շարունակվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Բացարձակ անընդունելի է երկրի ղեկավարի այն պնդումը , որ ՀՀ-ից օկուպացված 200 ք/կմ տարածքը կարող ենք ետ վերադարձնել միմիայն խաղաղ ճանապարհով ։ Իհարկե, պատերազմը ամենավերջին միջոցն է , բայց արդյո՞ք մենք ունենք դիվանագիտական այն հմտությունները , որ կարողանանք պարտադրել Ադրբեջանին խաղաղ ճանապարհով դուրս հանելու իր զորքերը ՀՀ-ի օկուպացված տարացքներից։

Մի՞թե պարզ չէ , որ գործող իշխանությունը իվիճակի չէ պահպանելու ՀՀ-ի տարացքային ամբողջականությունը ։ Մի՞թե պարզ չէ , որ Ալիևը ինչքան պահանջի , գործող ղեկավարը այնքան զիջելու է։

Կյանքի համար հող չեն տալիս, բայց հողի համար կյանք տալիս են։

Մի խոսքով, ձուկը գլխից է հոտում։