Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքը 99 տարով՝ 1 ԱՄՆ դոլար վարձակալությամբ, տրվեց Սուրբ Աթոռին

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը 2023 թվականի հունիսի 15-ին Սուրբ Աթոռի Պետական քարտուղարության հետ կնքել է մտադրությունների մասին հուշագիր։

Ըստ այդ հուշագրի՝ Հայաստանի Հանրապետությունը վարձակալությամբ Սուրբ Աթոռին է տրամադրում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Երևան, Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքը 99 տարի ժամկետով և տարեկան 1 ԱՄՆ դոլար վարձավճարով, փոխադարձաբար, Սուրբ Աթոռը ՀՀ դեսպանությանն է տրամադրում Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակին հարող ներկայանալի Կոնչիլիացիոնե պողոտայի հ.1 (որտեղ տեղակայված են մի շարք երկրների դեսպանություններ) հասցեում գտնվող շենքի տարածքներից մեկը՝ հոգալով դրա վերանորոգման ծախսը:

Այս մասին որոշումը Հայաստանի Կառավարությունն ընդունել է սեպտեմբերի 5-ի նիստում՝ չզեկուցվող նախագծերից մեկով։

Ըստ Կառավարության՝ Սուրբ Աթոռի կողմից Հայաստանին տարածք տրամադրելու և Հայաստանի կողմից Սուրբ Աթոռին տարածք տրամադրելու վերաբերյալ այս որոշումը կնպաստի երկու պետությունների դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։