Մեր ազգը պետք է սթափվի և հասկանա, որ այսպիսի անպատասխանատու քայլերը կարող են վտանգել մեր հայրենիքը։

Սիրելի քույրեր և եղբայրներ, հայրենակիցներ, այս ապիկար կառավարությունը, անգետ և անգիտակցաբար, խաղ է խաղում մեծ և գերհզոր պետությունների հետ։ Ուշադիր հետևեք և նայեք, թե ինչ արդյունքների հասցրեց մի այդպիսի խաղը Ուկրաինային։ Մեր ազգը պետք է սթափվի և հասկանա, որ այսպիսի անպատասխանատու քայլերը կարող են վտանգել մեր հայրենիքը։

Մենք կանգնած ենք վճռական պահի առաջ, երբ ամեն սխալ որոշում կարող է բերել անդառնալի կորուստների։ Մեր ապագան մեր ձեռքերում է, և մենք պետք է միասին կանգնենք մեր երկրի պաշտպանության համար, որպեսզի չկրկնենք այն սխալները, որոնք արդեն կործանել են այլ ազգեր։